«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է արդյունավետությամբ ռեկորդ սահմանել Պրեմիեր Լիգայում:
1993/94 մրցաշրջանում Էնդի Քոուլը և 1994/95 մրցաշրջանում Ալան Շիրերը դարձան 34 գոլի հեղինակ, սակայն այդ ժամանակ մեկ թիմն ունենում էր 42 հանդիպում՝ այժմյան 38-ի փոխարեն:
Առաջնությունը 38 տուրերից դարձնելուց հետո ամենից շատ գոլեր են խփել Ալան Շիրերը և Քրիշտիանու Ռոնալդուն՝ 31 գոլ:
-Սուարեսը կարող է յուրաքանչյուր խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալ: Նա կարող է ռեկորդ սահմանել, քանի որ դրա համար ունի անհրաժեշտ որակները: Նրան պետք է դասել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքին: Լուիսը փայլուն ֆուտբոլիստ է, ում հետ աշխատելը մեծ հաճույք է,- ասել է Ռոջերսը: Daily Mirror