«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ պետք չէ մեծ ողբերգություն սարքել Լուիս Սուարեսի սիմուլյանտությունից, քանի որ վերջինս բնորոշ է շատ ֆուտբոլիստների:
-Հետաքրքիր է, որ միայն Սուարեսն է արժանանում նման վերաբերմունքի: Իսկ նույն գործողությանը դիմած այլ ֆուտբոլիստներ մնում են առանց ուշադրության:
Պատասխանատվությունը ֆուտբոլիստինն է: Մարզիչը կարող է միայն ուղղորդել ֆուտբոլիստին և հայտնել իր կարծիքը: Ես սիմուլյանտություն տեսնում եմ Պրեմիեր Լիգայի տարբեր մակարդակի ֆուտբոլիստների մոտ: Սիմուլյանտություն կա պահեստային թիմում, երիտասրադական կազմում, անգամ պատանեկան ֆուտբոլում:
Վերջինս դարձել է ֆուտբոլի մի մասը: Իհարկե, մենք ցանկանում ենք ազատվել դրանից: Սակայն պետք չէ ընդգծված վերաբերմունք ունենալ կոնկրետ ֆուտբոլիստի նկատմամբ,- ասել է Ռոջերսը: