Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Բրնլիին»։
«Զինագործները» մեծ դժվարությամբ կարողացան կոտրել դաշտի տերերի դիմադրությունը։ Հանդիպման միակ և հյուրերի համար հաղթական գոլը խաղի ավելացված ժամանակում խփեց Լորան Կոսելնին
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ 16 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
Գոլ․ Կոսելնի՝ 90+3ր։