«Կրիստալ Փելեսի» նկատմամբ «Արսենալի» տարած հաղթանակից հետո հայտնի դարձավ, որ պաշտպան Գաբրիելը և կիսապաշտպան Դեքլան Ռայսը վնասվածքներ են ստացել:
Հենց Գաբրիելի և Ռայսի ջանքերով սկիզբ դրվեց «արծիվների» մղձավանջին: Հանդիպման 11-րդ րոպեյին Ռայսի իրացրած անկյունայինից հետո աչքի ընկավ Գաբրիելը։
Շուտով Գաբրիելը ևս մեկ արդյունավետ հարված կատարեց անկյունայի իրացումից հետո՝ ստիպելով «Փելեսի» դարպասապահ Դին Հենդերսոնին ինքնագոլի հեղինակ դառնալ։
Սակայն երկրորդ խաղակեսում Ռայսը մկանային խնդիրներ ունեցավ, իսկ Գաբրիելը անհարմարություններ զգաց ծնկի հատվածում, և երկու խաղացողներն այժմ հետազոտության պետք է ենթարկվեն։
«Նա (Ռայսը) որոշակի անհարմարություն զգաց: Ես չգիտեմ, թե որ մկանում: Բայց երբ նա հայտնում է այդ լուրը, երբ հանդիպման հաշիվը 3-0 է, իմաստ չունի ռիսկի դիմել:
Նույնը Գաբիի դեպքում է: Նա որոշակի անհարմարություն զգաց առաջին խաղակեսում մենապայքարներից մեկից հետո, ուստի ճիշտ պահն էր փոխարինում կատարելու համար»,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: