• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գաբրիել Ժեսուսը վերադարձել է հիմնական թիմի հետ լիարժեք մարզումներին

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեսուսը չորս ամսվա ընթմիջումից հետո վերադարձել է հիմնական թիմի հետ լիարժեք մարզումներին:

Ժեսուսը հաստատվեց որպես «Արսենալի» առանցքային խաղացող անցած ամառ «Մանչեսթեր Սիթիից» 45 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո, սակայն Գաբրիելը չի ​​խաղացել «զինագործների» կազմում նոյեմբերին «գայլերի» դեմ խաղից հետո:

Բանն այն է, որ Ժեսուսը ծնկի վնասվածք էր ստացել Քաթարում Բրազիլիայի հավաքականը ներկայացնելիս։ Գաբրիելը նույնիսկ ստիպված եղավ վիրահատության ենթարկվել և մի քանի շաբաթ հենակներով տեղաշարժվել։

Այժմ Ժիսուսի վերականգնումը համարյա թե ավարտվել է: 25 ամյա բրազիլացին օրվա սկզբին լիարժեք մարզում է անցկացրել հիմնական թիմի հետ, որը պատրաստվում է Եվրոպա լիգայի «Սպորտինգ ՔՊ»-ի դեմ խաղին, հայտնում է Daily Mirror-ը:

Ժեսուսի վերադարձը հիանալի նորություն կլինի Միկել Արտետայի թիմի համար, ով կարողացել է առաջատարի դիրքը պահել Պրեմիեր լիգայում իր առանցքային խաղացողի բացակայության ժամանակ: