«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին առողջական խնդիրներ է ունեցել Գանայի հավաքականի հետ։
Այս մրցաշրջանում Պարտին ընդամենը չորս հանդիպում է անցկացրել, բայց նա ապացուցել է, որ առանցքային խաղացող է:
Թոմասը հայտավորված էր իր թիմի մեկնարկային կազմում ուրբաթ օրը Բրազիլիայի դեմ ընկերական հանդիպման համար, սակայն «զինագործը» դիսկոմֆորտ էր զգում մկանների տաքացման ժամանակ:
Արդյունքում, Պարտին չկարողացավ խաղալ բրազիլացիների դեմ, Գանայի հավաքականի բժիշկները դեռ չեն հաստատել Թոմասի վնասվածքի բնույթը, և Daily Mail-ը դա մտահոգիչ է համարում հոկտեմբերի 1-ին «Արսենալ» – «Տոտտենհեմ» կայանալիք դերբիից առաջ: