• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գառնաչոն միայն հենակների օգնությամբ է կարողացել հեռանալ մարզադաշտից

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է երկար ժամանակով կորցնել իր վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին, ով կոճի վնասվածք էր ստացել «Սաութհեմպտոնի» դեմ խաղի ժամանակ:

Գառնաչոն այս մրցաշրջանում հայտվել է «սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ծրագրերի մեջ և վերջերս իր կարիերայում առաջին անգամ հրավիրվեց Արգենտինայի հավաքական:

Սակայն այժմ Ալեխանդրոյի միջազգային դեբյուտը և նրա մասնակցությունը «Յունայթեդի» առաջիկա հանդիպումներին մեծ հարցականի տակ են։

Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում կայացած «Սաութհեմպտոնի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում (0-0) փոխարինման դուրս գալով՝ ի վերջո Գառնաչոն կոճի վնասվածք ստացավ և խաղադաշտում իր տեղը զիջեց Ֆրեդին, իսկ մարզադաշտը լքեց հենակների օգնությամբ։

«Այո, նա դժվարացավ շարունակել խաղը։ Նա ոլորել էր կոճը, և ռիսկի չդիմելու համար ուղղակի փոխարինեցի նրան»:

«Ծանր բախումից հետո նա մի փոքր կաղում էր: Նրանք բաց խաղադաշտ մտցրին մեկ այլ հարձակվողի՝ խոշոր ու բարձրահասակ, և ես չէի կարող ռիսկի դիմել: Մենք արդեն տասը հոգով էինք խաղում, և որոնցից մեկը կարող էր խաղալ մոտ իր ուժերի 90 տոկոսով, ուստի ես փոխարինում կատարեցի: Բայց ես չեմ կարծում, որ վնասվածքը շատ լուրջ է»,- ասել է Տեն Հագը Daily Mirror-ին։

Հետաքրքիր փաստեր