«Սաութհեմպտոնի» փլեյմեյքեր Գաստոն Ռամիրեսի գործակալի խոսքերով, Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված են ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով:
Նախորդ ամառ «Սաութհեմպտոնը» Ռամիրեսին «Բոլոնիայից» գնեց ընդամենը 12 մլն ֆունտով: Այդ պահից Գաստոնը մասնակցել է 26 խաղի և աչքի ընկել խփած 5 գնդակով:
Այս ամռանը խոսվում էր Ա Սերիա Ռամիրեսի հնարավոր վերադարձի մասին: Իտալիայում նրան ցանկանում են ձեռք բերել «Միլանը» և «Ֆիորենտինան»: Այժմ հայտնի է դարձել, որ Ռամիրեսով հետաքրքրված են նաև Չեմպիոնների Լիգայի ակումբներ:
-Այժմ Գաստոնին հետևում են «Բորուսիան» և «Ատլետիկոն»: Ինչ վերաբերվում է Իտալիա վերադարձի մասին, ապա, թվում է, թե դա բարդ կլինի,- գործակալ Պաբլո Բետանկուրի խոսքերն է մեջբերում Radio Mana Sport-ը: