Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Անգլիայի գավաթի եզրափակչից առաջ իր աջակցությունն է հայտնել չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բրեդֆորդ Սիթիին»:
Հունվարին Ֆիլ Պարկինսոնի թիմը դարձավ չորրորդ դիվիզիոնի միակ թիմը, ում հաջողվել է վերջին 50 տարվա մեջ հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ: «Բրեդֆորդը» պայքարից դուրս թողեց Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Արսենալին», «Աստոն Վիլլային» և «Ուիգանին»:
Դալայ Լամայի ներկայացուցիչ Թխուբտեն Սամդուպը, ով անցած տարի ստացավ «Բրեդֆորդի» անվանական մարզաշապիկ, նամակ է ուղարկել «Բրեդֆորդին»: Սամդուպը Դալայ Լամայի անունից հաջողություն է մաղթել ակումբին:
Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, «Բրեդֆորդ Սիթիի ընկերներ» կազմակերպությունը Դալայ Լամաին է ուղարկել ակումբի վզնոց և խաղերի ծրագիրը:
Հիշեցնենք, որ գավաթի համար «Բրեդֆորդը» կպայքարի «Սուոնսի Սիթիի» դեմ: Խաղը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: