Ինչպես հայտնում է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, թիմի վինգեր Գարեթ Բեյլը ակումբի ղեկավարությանը խոստացել է մնալ «Ուայթ Հարթ Լեյնում»՝ անգամ Չեմպիոնների Լիգայի ուղագիր չնվաճելու դեպքում:
Այս պահին «Տոտտենհեմը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել 3-րդ տեղում գտնվող «Արսենալից», ում զիջում է ընդամենը 2 միավոր:
-Այդպիսի ինֆորմացիա ես ակումբից եմ ստացել: Նրանք մտադիր են Բեյլին պահել ակումբում: Գարեթը այստեղ ստեղծվող պրոյեկտի կարևոր մասն է կազմում: Հուսով եմ՝ մենք կկարողանանք նրան ավելի բարձր մակարդակի հասցնել,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: