«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը խոստովանել է, որ անտարբեր է Մեսսիի և Ռոնալդուի հետ համեմատությունների նկատմամբ:
Վերջին շաբաթներիին Բեյլի հաջողություններն օգնում են «Տոտտենհեմին» մնալ Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում: Բացի այդ նա այժմ համեմատվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Մինչդեռ Գարեթն անտարբեր է այս ամենի նկատմամբ:
-Մարդիկ կարող են խոսել ամեն ինչ: Նրանք պետք է անձնական կարծիք ունենան: Այն ամենը, որ ես կարող եմ անել, ամբողջ ուժով աշխատելն է դաշտում և իմ լավագույն խաղը ցուցադրելը:
Եթե պարբերականները սկսում են այսպիսի խոսակցություններ, դա իրենց գործն է: Ես չեմ կարող կենտրոնանալ այն ամենի վրա, որ գրում են: Ինձ մնում է միայն լավ խաղալ և անել ամեն հնարավորն իմ թիմի համար,- հայտնել է Բեյլը: TalkSport