• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլն իր հարգանքն է արտահայտել Վիլաշ Բոաշի նկատմամբ

Գարեթ Բեյլ և Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ակնարկել է, որ մնում է թիմում՝ իր հիացմունքը հայտնելով թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի աշխատանքի հանդեպ:

Բեյլի կարծիքով հենց պորտուգալացի մասնագետի շնորհիվ է, որ ինքն այդքան աճեց, և ավելի բարձր պրոֆեսիոնալ մակարդակի հասավ՝ դառնալով թիմի առաջատարը: Ակնհայտ է, որ 23-ամյա ուելսցին չի պատրաստվում հեռանալ «Ուայթ Հարթ Լեյնից» և տեղափոխվել «Ռեալ»:

-Բոլորը շատ ուրախ էին, երբ նա եկավ: Նա երիտասարդ մարզիչ է, ով «Պորտուում» հրաշալի աշխատանք է կատարել: Հնարավոր է, որ նրան ամեն ինչ չի հաջողվել «Չելսիում» անել, բայց այս մրցաշրջանում նա ապացուցեց, որ բարձրակարգ մասնագետ է:

Նա արդեն իրեն փորձել է նոր մարտավարությամբ, նոր ոճի մեջ` մեզ հետ միասին: Դրա համար մի փոքր ժամանակ պահանջվեց: Բայց հետո մենք սովորեցինք և ավելի ու ավելի ուժեղացանք:

Նա ինձ ամեն կերպ օգնել է խաղում: Մարզման ժամանակ մենք աշխատում էինք այն բանի վրա, թե ինչ կարող եմ ես ավելացնել, և դա ինձ ինքնավստահություն էր տալիս պաշտոնական խաղերում: Խաղացողի համար ավելի լավ բան չկա, քան անել այն, ինչն ամենաշատն է սիրում,- Daily Mirror-ին հայտնել է Բեյլը:

Հետաքրքիր փաստեր