• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլ. «Չէինք կարող բաց թողնել երրորդ տեղում հայտնվելու հնարավորությունը»

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը մեկնաբանել է «Վեստ Հեմի» նկատմամբ տարած 2:3 հաշվով հաղթանակը և հայտնել, որ իր թիմը ուղղակի չէր կարող բաց թողնել երրորդը լինելու հնարավորությունը:

Այդ խաղում Բեյլի դուբլը օգնեց «Տոտտենհեմին» շրջանցել «Չելսիին» և բարձրանալ երրորդ հորիզոնական: Դա շատ կարևոր էր, քանի որ արդեն այս շաբաթ «Տոտտենհեմը» ուժերը կչափի սկզբունքային մրցակից «Արսենալի» հետ:

-Մենք գիտեինք, թե ինչպիսի լավ հնարավորություն ունենք երրորդ հորիզոնականում հայտնվելու: Անկյունայիններից կարող էինք մի քանի անգամ հաջողության հասնել: Ադեբայորը պարզագույն իրավիճակում կոպիտ սխալ թույլ տվեց, մյուս դրվագում մրցակցին փրկեց դարպասաձողը:

Մենք գիտեինք մեր հնարավորությունները: Վերջին ամսում շատ գոլեր ենք խփել խաղի վերջնամասում, դրա համար շարունակում էինք հավատալ:

Մենք շատ լավ խաղացինք: Իհարկե, շատ էինք ուզում վաստակել այդ երեք միավորը,- ասել է Բեյլը: BBC

Հետաքրքիր փաստեր