«Տոտտենհեմը» հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրիի ծառայություններով: Ինչպես հաղորդում է The Sun-ը, Անգլիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը գնահատվում է 3.5 մլն ֆունտ:
Աղբյուրի հաղորդմամբ, «Տոտտենհեմ» Բերրիի հնարավոր տեղափոխության դեպքում լոնդոնյան ակումբը կլքի Սքոտ Պարկերը, ում ծառայություններով հետաքրքրված է «Սանդերլենդը»:
Բերրին Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: