«Չելսիի» կիսապաշտպան Գարի Կեհիլը, ով աշխարհի ակումբային առանության եզրափակչում հեռացվեց խաղադաշտից, բաց կթողնի Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչի խաղը «Լիդսի» դեմ:
Ճապոնիայում անցկացվող առաջնությունից «կապույտները» դատարկ ձեռքով վերադարձան Անգլիա: Ռաֆայել Բենիտեսի թիմը եզրափակչում զիջեց բրազիլական «Կորինտիանսին»: Այդ խաղի 89-րդ րոպեին Կեհիլը կարմիր քարտով հեռացվեց դաշտից:
Սակայն ֆուտբոլիստը համաձայն չէ որոշման հետ և կարծում է, որ մրցակիցը առաջինը սկսեց վեճը:
-Նա ձեռքով հարվածեց դեմքիս և պատասխան ստացավ: Այդ տղայի պահվածքը դուրս է բոլոր սահմաններից,- ասել է Կեհիլը: ESPN