«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը վստահ է, որ Դևիդ Մոյեսը անհրաժեշտ գումար և ժամանակ կստանա, որեպեսզի կարգավորի թիմի խաղը:
27-րդ տուրից առաջ «կարմիր սատանաները» Չեմպիոնների Լիգայի գոտուց հետ էին 11 միավորով: Երկրպագուների մեծ մասն այդ անհաջողության համար մեղադրում է Մոյեսին:
Սակայն Նևիլը հավատում է, որ Մոյեսը կկարողանա հաղթահարել այս իրավիճակը, քանի որ «Յունայթեդն» ի տարբերություն մյուս ակումբների, հավատում է իր մարզչին և համբերատար կսպասի արդյունքներին:
-Յուրաքանչյուրն անհաջոության դեպքում պատճառներ է փնտրում և ժամանակակից ֆուտբոլում ակումբների մեծ մասը մեղավորությունը գտնում է մարզչի մեջ և հեռացնում է նրան:
«Մանչեսթեր Յունայթեդն» այլ է, և Դևիդ Մոյեսն անհրաժեշտ ժամանակ և գումար կստանա, որպեսզի կարգավորի իրավիճակը: Այդպես միշտ է եղել,- ասել է Նևիլը: talkSPORT