• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գիշերը ավելի լավ կքնեմ «Լիվերպուլի» դեմ հանդիպումներից առաջ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլից» հեռանալուց հետո ավելի լավ կքնի։

«Լիվերպուլը» վերջին տարիներին եղել է «Սիթիի» ամենալուրջ մրցակիցը, որը Գվարդիոլայի թիմին մղել է աննախադեպ բարձունքների:

Ուստի, մրցաշրջանի վերջում Կլոպի հեռանալու լուրը Գվարդիոլային երկիմաստ զգացմունքներ է պատճառել, ինչի մասին Խոսեպը խոսել է Անգլիայի գավաթի 4-րդ տուրում «Տոտտենհեմի» նկատմամբ 0-1 հաշվով տարած հաղթանակից հետո։

«Այո, ես մի փոքր զարմացած եմ: Նա անհավանական մարզիչ է: Ես նրան լավ չեմ ճանաչում, բայց նա նաև անհավատալի մարդ է: Ես այնպիսի զգացում ունեմ, կարծես իմ թիմի մի մասնիկն է պատրաստվում հեռանալ ակումբից։

Նա մեր ամենամեծ մրցակիցն է եղել այս տարիների ընթացքում՝ Դորտմունդում և այստեղ: Իմ մի մասը ուրախ է, որ նա գնում է: Գիշերը ավելի լավ կքնեմ «Լիվերպուլի» դեմ հանդիպումներից առաջ: Մաղթում եմ նրան ամենայն բարիք, թեև նա դրա կարիքը չունի -նա կվերադառնա։

Բոլոր մարզիչներն էլ տարիների ընթացքում զգում են հոգնածություն, և ես լիովին հասկանում եմ նրան: Ես դա զգացի «Բարսելոնայում»: Ես լիովին հասկանում եմ նրա բոլոր փաստարկները, որոնք ես լսել եմ: Ամեն մրցաշրջանում, նույնիսկ երբ նրանց խաղացողները վնասվածքներ էին ստանում, նրանք առաջարկում էին մրցակցություն, և դա անակնկալ չէր: Մենք գիտենք նրանց կայունության մակարդակը»,- ​​Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: