Գլեյզերների ընտանիքը հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքը։
Հիշեցնենք, որ Գլեյզերները հրապարակավ հաստատել էին «Յունայթեդը» վաճառելու իրենց պատրաստակամության մասին դեռ անցյալ տարվա նոյեմբերին: Ի սկզբանե սպասվում էր, որ գարնանը կամ գոնե ամառային տրանսֆերային պատուհանի բացումից առաջ Օլդ Թրաֆորդը ներկայացնող ակումբը կունենա նոր սեփականատեր:
Այս ակնկալիքները վիճակված չէին իրականանալ, քանի որ պոտենցիալ գնորդներից և ոչ մեկը, այդ թվում՝ ֆավորիտները՝ ի դեմս Շեյխ Ջասիմի և սէր Ջիմ Ռեթկլիֆի, չհամաձայնվեցին վճարել 6 միլիարդ ֆունտ, որքան և գնահատում էին Գլեյզերները իրենց ակտիվը։
Ինչպես հայտնում է i News-ը, Շեյխ Ջասիմն ու Ռեթքլիֆը դեռ պատրաստ են գործարք կնքել, սակայն Գլեյզերները դեռ վերջնական պատասխան չեն տվել և դեռ չեն ծրագրում դա անել։
Ավրամ և Ջոել Գլեյզեր եղբայրները հիասթափված են հայտերի մեծությունից և պատրաստ են հետաձգել «Յունայթեդի» վաճառքը: Ամերիկացիները կարծում են, որ Պրեմիեր լիգայի նոր հեռուստատեսային գործարքը, անգլիական ֆուտբոլի ընդլայնումը դեպի ԱՄՆ և Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը հնարավորություն կտան իրենց ավելի շատ գումար վաստակել ապագայում:
Բացի այդ, Նյու Յորքի բորսայում «Յունայթեդի» բաժնետոմսերը, այս լուրից հետո, նվազել են ավելի քան 8%-ով :