«Արսենալի» 18-ամյա կիսապաշտպան Սերժ Գնաբրին նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ:
Ակնհայտ է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեծ հույսեր է կապում Գերմանիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստի հետ:
Գնաբրին «Արսենալի» առաջին կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց մի քանի տուր առաջ՝ «Ստոկ Սիթիի» դեմ խաղում: Իսկ արդեն մեկ շաբաթ անց Սերժը գոլի հեղինակ դարձավ:
Բացի այդ, Գնաբրին փոխրաինման դուրս եկավ Չեմպիոնների Լիգայում «Շալկե-04»-ի դեմ հանդիպմանը: Սպասվում է, որ գավաթի խաղերում Գնաբրին կլինի «Արսենալի» մեկնարկային կազմում:
-Մենք նոր պայմանագիր են ստորագրել, քանի որ ես հավատում եմ, որ նա մեծ ապագա ունի,- Վենգերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: