• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գոնսալո Իգուաինը համաձայնեցրել է անձնական պայմանագիրն «Արսենալի» հետ

Գոնսալո ԻգուաինԻնչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալը» շատ մոտ է «Ռեալ Մադրիդի» արգենտինացի հարձակվող Գոնսալու Իգուաինի տրանսֆերը ձեռքբերելուն:

Ինչպես հայտնի է, այս ամռանը թիմը ուժեղացնելու համար «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 70 մլն ֆունտ է ստացել: Ֆրանսիացին անգամ պատրաստվում է վերանայել աշխատավարձերի կառուցվածքը, որպեսզի «Էմիրեյթսը» համալրվի թոփ մակարդակի ֆուտբոլիստներով:

Աղբյուրի հաղորդմամբ, տրանսֆերային այս պատուհանի ընթացքում «Արսենալի» առաջին նորեկը կդառնա Գոնսալո Իգուաինը: Արգենտինացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը լոնդնոյան ակումբի հետ, որով կվաստակի շաբաթական 130 հզր ֆունտ:

Ավելացնենք, որ Իգուաինի վաճառքով «Ռեալի» բյուջեն կավելանա 22 մլն ֆունտով, ինչը նշանակում է, որ «զինագործներն» իրենց ակումբի համար տրանսֆերային ռեկորդ կսահմանեն: