«Տոտտենհեմը» հայտարարել է «Էմպոլիի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյին 17 միլիոն ֆունտով ձեռք բերելու մասին:
Վիկարիոն պայմանագիր ստորագրելով դարձավ Անգե Պոստեկօղլուի առաջին նորեկը «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում, եթե իհարկե չհաշվենք Դեյան Կուլուսևսկուն։
Վիկարիոն վերձրել է 13-րդ համարը և սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում կլինի լոնդոնցիների հիմնական դարպասապահը: «Խթանների» ներկայիս հիմնական դարպասապահը՝ Ուգո Լյորիսն, արդեն հաստատել է հեռանալու իր մտադրությունը՝ չնայած մեկ տարվա պայմանագրին:
Վիկարիոն Ա Սերիայում իր դեբյուտը նշել է 2021 թվականի ապրիլին՝ ներկայացնելով «Կալյարին»: 26 ամյա իտալացին երկու մրցաշրջան է անցկացրել «Էմպոլիի» կազմում մասնակցելով 71 հանդիպման: