«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը մերժել է «Ռեդինգին»՝ որոշելով կենտրոնանալ իր ներկայիս աշխատանքի վրա:
Օրերս «Ռեդինգի» ղեկավարությունը թույլտվություն ստացավ՝ սկսելու բանակցությունները ուրուգվայցի մասնագետի հետ: BBC-ի հաղորդմամբ կողմերը չորեքշաբթի հանդիպել են, սակայն Պոյետը հրաժարվել է գլխավորել «Ռեդինգը»:
Մինչև մրցաշրջանի ավարտը «Ռեդինգն» ունի 8 հանդիպում, այդ թվում թիմը պետք է խաղա «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» և «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ: Թիմն այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրանք կլքեն Պրեմիեր Լիգան :
Սպասվում է, որ այժմ «Ռեդինգն» ուշադրություն կդարձնի «Սաութհեմպտոնի» նախկին մարզիչ Նայջել Ադկինսի վրա: