• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդեոլան քննադատել է իր թիմի երկրպագուներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Տոտտենհեմի» նկատմամբ 4-2 հաշվով հաղթանակից հետո քննադատել է իր թիմի երկրպագուներին։

«Սիթին» պարտվեց նախորդ օրը «Տոտտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի տնային խաղի առաջին խաղակեսում, և Էթիհադը վրդովմունքի մռնչյունով դիմավորեց իր թիմին ընդմիջումից հետո:

Գվարդիոլայի պնդումն այն է, որ առաջին խաղակեսում երկրպագուները բավականաչափ բարձրաձայն չէին թիմին աջակցելու համար:

«Մեր երկրպագուները 45 րոպե լռեցին։ Ես ուզում եմ, որ իմ երկրպագուները վերադառնան»։

«Ես ցանկանում եմ, որ իմ իսկական երկրպագուները լինեն այստեղ, որպեսզի աջակցեն յուրաքանչյուր անկյունայինի և գործողությունների ժամանակ, քանի որ «Տոտտենհեմը» ամենածանր մրցակիցներից մեկն է, ում ես երբևէ հանդիպել եմ»:

«Նրանք սուլեցին, քանի որ մենք պարտվում էինք, բայց երկրորդ խաղակեսում մենք լավ խաղացինք և ավելի շատ հնարավորություններ ունեինք»։

«Միգուցե այստեղ նույնն է, ինչ մեր թիմում: Հնարավոր է, որ մենք հինգ տարվա ընթացքում այնքան արդյունավետ դարձանք չորս տիտղոսով, որ նրանք… Դե, հասկանում եք: Գոլից հետո նրանք արձագանքեցին, բայց դա չէ խնդիրը», – մեջբերում է Գվարդիոլային BBC-ին: