«Մանչեսթեր Սիթիի» Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող 2-րդ մարզիչը:
Գվարդիոլան միայն նոյեմբերին երկարաձգեց պայմանագիրը «Սիթիի» հետ մինչև 2025 թվականը։ Այժմ Խոսեպը տարեկան ստանում է 19,7 միլիոն ֆունտ ստերլինգ։
Բայց դա չի համեմատվում այն 29,8 միլիոն ֆունտի հետ, որը «Ատլետիկոն» ամեն սեզոն վճարում է իր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Ամենաբարձր վարձատրվող մարզիչների թոփ 3-ում ֆրանսիական L’Equipe հրատարակությունը ներկայացրել է նաև Յուրգեն Կլոպին «Լիվերպուլից»՝ տարեկան 15,7 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Տիտղոսակիր մասնագետների այս եռյակի հետևում կանգնած է Գրեհեմ Փոթերը, ով սեպտեմբերին սկսեց գլխավորել «Չելսին»: Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 12 միլիոն ֆունտ ստերլինգ, որը համարժեք է շաբաթական 229 հազար ֆունտի։
Ցուցակում բարձր տեղ է զբաղեցնում Փոթերի նախորդը՝ «Չելսիում»՝ Թոմաս Տուխելը, ով անցած շաբաթ սկսեց գլխավորել «Բավարիան» տարեկան 10,5 միլիոն ֆունտ ստեռլինգ պայմանագրով: