• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդիոլան ճանաչվել է ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Գվարդիոլան գլխավորոլով «Սիթիին» վեց տարվա ընթացքում հինգերորդ չեմպիոնական տիտղոսը կարողացավ նվաճել, թեև «քաղաքացիները» արշավի մեծ մասը անցկացրեցին «Արսենալին» հեատպնդելով:

Սա 4-րդ անգամն է, որ Գվարդիոլան ստանում է այս մրցանակը՝ 2017/18, 2018/19 և 2020/21:

Այսպիսով, այս մրցանակների քանակով Գվարդիոլան շրջանցեց Արսեն Վենգերին ու Ժոզե Մոուրինյոյին (3-ական)։ Միայն սէր Ալեքս Ֆերգյուսոնն է նրանց շատ կարողացել նվաճել այդ մրցանակը՝ 11 անգամ։

Բացի Գվարդիոլայից, այս մրցաշրջանում այդ մրցանակին հավակնում էին նաև «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան, «Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո Դե Զերբին, «Աստոն Վիլլայի» մարզիչ Ունայ Էմերին, «Նյուքասլի» մարզիչ Էդդի Հաուն և «Ֆուլհեմի» մարզիչ Մարկո Սիլվան:

«Ես գոհ եմ, սա անհավանական պատիվ է։ Խոստանում եմ ձեզ, որ հաջորդ մրցաշրջանում մենք նորից կպայքարենք այստեղ գտնվելու համար»,- ասել է 52 ամյա իսպանացին։