• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդիոլան տպավորված է Դոկույի ցույց տված խաղով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն գերազանցել է իր սպասելիքները «Վեստ Հեմի» դեմ խաղում։

Անցյալ շաբաթ օրը Դոկուն առաջին անգամ հայտնվեց մեկնարկային կազմում՝ «Ռենից» 55 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո: 21 ամյա բելգիացին իր հնարավորությունը ստացել է Ջեկ Գրիլիշի վնասվածքի շնորհիվ։

Դոկուն գոլ խփեց արդեն երկրորդ խաղակեսի առաջին րոպեին, և նրա գոլը հիմք դրեց «քաղաքայինների» «քամբեքին»։ 1։3 հաշվով հաղթանակից հետո Գվարդիոլան շատ գովեստի խոսքեր ասաց Ժերեմիի խաղի մասին, ով նախկինում հայտնվել էր խաղադաշտում միայն «Ֆուլհեմի» դեմ խաղի վերջնամասում։

«Անկեղծ կլինեմ, չէի սպասում, որ նա կխաղա այնպես, ինչպես խաղաց այսօր»:

«Նրա առաջին խաղում ես զգացի, որ նա մի փոքր կաշկանդված է իր խաղում: Երբ նրա նման երիտասարդ խաղացողի ես գնում չորս կամ հինգ տարով, պետք է համբերատար լինես: Մենք չենք կարող շատ բան ակնկալել»:

«Ֆուլհեմի» դեմ առաջին խաղում նա այդպես էր: Բայց նա պարզապես ներս մտավ և երկու-երեք օր մարզվեց այն թիմի հետ, որը նվաճել է տրեբլ:»

«Բայց այս անգամ ոչ: Այս անգամ նա շատ ավելի լավն էր: Սա դրական է, և նա պետք է դաս քաղի: Յուրաքանչյուր խաղացող պետք է լինի ինքն իր նման»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: