«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում իր թիմին հեշտ պայքար չի սպասվում:
Առաջնության գործող չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը մեկ պարտություն է կրել և Բունդեսլիգայում արդեն ապահովել է չեմպիոնությունը: Պատահական չէ, որ «Բավարիան» ֆավորիտ է համարվում նաև Չեմպիոնների Լիգայում:
Ի տարբերություն մյունխենցիների, նրանց այսօրվա մրցակից «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ խնդիրներ ունի: Թիմը ձախողվել է բոլոր առաջնություններում և պայքարը շարունակում է միայն Չեմպիոնների Լիգայում: Սակայն Գվարդիոլան չի թերագնահատում «մանկունյանցիներին»:
-«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ուժեղագույն ակումբներից է: Ոչ մի նշանակություն չունի, թե այս պահին նրանք ինչ վիճակում են: Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն և կարող են նաև հաղթել մեզ,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Four Four Two-ը: