• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գրանիտ Ջական միացավ Լևերկուզենի «Բայերին»

Լևերկուզենի «Բայերը» պաշտոնապես հայտարարեց «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ձեռք բերման մասին:

2016 թվականին Մյունխենգլադբախի «Բորուսիայից» 35 միլիոն ֆունտով «Արսենալին» միանալուց հետո Ջական անցկացրել է 297 հանդիպում և խփել 23 գոլ, իսկ 2019 թվականին նույնիսկ կարճ ժամանակով կրել է «զինագործների» ավագի թևկապը:

Այն, որ Ջական կարող է գնալ «Բայեր», հայտնի դարձավ դեռ նախորդ մրցաշրջանի ավարտից առաջ։ «Արսենալն» ի վերջո բաց թողեց Գրանիտին, ում պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի, բայց ստիպեց Լևերկուզենյան ակումբին բարելավել իրենց նախնական առաջարկը:

Ջակայի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը, իսկ 30 ամյա շվեյցարացու տեղը խաղադաշտում շուտով կզբաղեցնի «Վեստ Հեմի» ավագ Դեքլան Ռայսը։

Բացի այդ, 7 տարվա ընթացքում Ջական «Արսենալի» հետ կարողացավ նվաճել երկու Անգլիայի գավաթ և երկու Անգլիայի Սուպերգավաթ: