• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գրանտ Հոլթը չի բացառում «Նորվիչից» հեռանալը

Գրանտ Հոլթ«Նորվիչի» 32-ամյա ավագ Գրանտ Հոլթն ակնարկել է, որ ամռանը կարող է հեռանալ ակումբից:

Ընթացիկ մրցաշրջանում Հոլթը կորցրել է տեղը հիմնական կազմում: Բացի այդ, հաջորդ մրցաշրջանում Գրանտին լուրջ մրցակցություն է սպասվում «Սպորտինգի» հարձակվող Ռիկի Վան Վոլֆսվինկելի հետ: Այս ամբողջը կարող է ստիպել վետերանին տեղափոխվել այլ ակումբ:

-Շշուկներ միշտ էլ կլինեն: Մարդիկ խոսում են, որ ընտանիքս վերադարձել է հյուսիս, սակայն այս որոշումը կայացվել է իմ և ընտանիքիս հետ համատեղ: Միշտ էլ ասել եմ, որ ընտանիքն ինձ համար առաջին տեղում է, և ես չեմ ուզում երեխաներիս տեղափոխել ամբողջ երկրով: Նրանք այժմ այն տարիքում են, որ սկսում են դպրոց հաճախել: Սա ոչ մի կապ չունի իմ ֆուտբոլային կարիերայի հետ:

Միայն մարզիչն ու ղեկավարները գիտեն՝ ուզում են, որ ես մնամ հաջորդ մրցաշրջանում, թե ոչ: Ես պայմանագիր ունեմ, այնպես որ տեսնենք,- հայտնել է Հոլթը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր