Բրազիլիական «Գրեմիո» ակումբը պաշտոնապես հայտնել է, որ չի երկարաձգի «Արսենալի» պաշտպան Անդրե Սանթոսի վարձակալության ժամկետը:
Հիշեցնենք, որ ձմռանը խաղային պրակտիկա ստանալու համար Սանթոսը վերադարձավ հայրենիք: Սակայն 30-ամյա Սանթոսը «Գրեմիոում» ոչնչով աչքի չընկավ, ինչի պատճառով նա կվերադառնա Լոնդոն:
-Մենք Սանթոսին վարձակալել էինք Լիբերտադորեսի գավաթի համար: Նրա պայմանագիրը լրանում է հուլիսին և մենք չենք պատրաստվում երկարաձգել այն,- Goal պարբերականին հայտնել է բրազիլիական ակումբի ներկայացուցիչ Մարկոս Չիտոլինը: