«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը բազմիցս խախտել է գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները։
Հիշեցնենք, որ այս պահին Գրինվուդը սպասում է 2023 թվականի նոյեմբերին նշանակված դատավարությանը՝ բռնաբարության, ծեծի և նախկին ընկերուհու վարքագիծը վերահսկելու փորձերի մեղադրանքով։
Մեյսոնը գրավի դիմաց ազատ է արձակվել միայն իր փաստաբանների միջնորդությունից հետո, իսկ 21-ամյա անգլիացուն խստիվ արգելել են ուղղակի կամ անուղղակի կապվել իր զոհի հետ, ում հետ նա փորձել է կապվել հոկտեմբերին։
Ըստ The Sun-ի՝ այժմ Գրինվուդը կրկին խախտել է գրավի պայմանները։ Մեյսոնի բանկային հաշվից առցանց գնում է վճարվել՝ առաքմամբ նախկին ընկերուհու հասցեին։
Խոսքը 86 ֆունտ ստերլինգ արժողությամբ հագուստի շքեղ ապրանքանիշի Luxe to Kill-ի մասին է, և հայտնի է, որ պատվերը Գրինվուդը չի կատարել։ Միջադեպով այս պահին զբաղվում է ոստիկանությունը։