«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը խոստացել է ուսումնասիրել կիսապաշտպան Դելե Ալիի հետ կապված իրավիճակը եկող միջազգային ընդմիջման ժամանակ:
2022 թվականի հունվարին «Տոտտենհեմից» տեղափոխվելուց հետո Ալին ընդամենը մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում «Էվերտոնում»՝ նախքան այս մրցաշրջանում վարձավճարով ուղարկվելը «Բեշիկթաշ»:
Ստամբուլում Ալիի գործերը նույնպես լավ չեն, իսկ օրերս թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել, որ «Բեշիքթաշի» մարզիչ Շենոլ Գյունեշը մրցաշրջանի մնացած հատվածում որակազրկել է Դելեին։
Դայչը չի ակնկալում, որ Ալին կվերադառնա Լիվերպուլ ժամանակից շուտ, բայց նա մտադիր է մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում ուսումնասիրել 26 ամյա անգլիացու կարգավիճակը:
«Կսպասեմ մինչև միջազգային ընդմիջում, քանի որ լուրերի համաձայն՝ նրան ոչ մի տեղ չեն կանչել»։
«Մենք կվերամիավորվենք ամռանը և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել: Համոզված եմ, որ նրա պայմանագիրն այնտեղ հաշվարկված է մինչև մրցաշրջանի ավարտը, այնպես որ մենք դա կհասկանանք միջազգային ընդմիջման ժամանակ»,- Դայչի խոսքերն է մեջբերում Liverpool Echo.
Բացի այդ, Ալիի վարձակալության պայմանագիրը նախատեսում է 8 մլն ֆունտով գնելու տարբերակ։