«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նորդշելանդի» պաշտպան Ժորես Օկորի ծառայություններով:
Ըստ անգլիական լրատվամիջոցների` արդեն հունվարին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մանչեսթեր:
Bold.dk կայքին տված հարցազրույցում Օկորի գործակալը մասնավորապես ասել է.
-Գիտեմ, որ Պետեր Շմեյխելը խոսել է Աէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ Օկորի մասին: Սակայն իմ ներկայացուցչի ծառայություններով հետաքրքրված են ոչ միայն Անգլիայում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Ժորեսը պատրաստ է բանակցել ցանկացած ակումբի հետ: Կարևորն այն է, որ նրան իր նոր ակումբում սիրեն և վստահեն: