• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Սթարիջը չի խաղալու Բրազիլիայի դեմ

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը երկուշաբթի առավոտյան ներկայացել է Անգլիայի ազգային հավաքական և բուժզննումից հետո նրան տուն են ուղարկել՝ բուժելու գոտկատեղի վնասվածքը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

23-ամյա Սթարիջը վնասվածք է ստացել երեկ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ (2:2), որտեղ Դանիելը խփեց իր թիմի երկու գոլերից մեկը: Այսպիսով, Բրազիլիայի հետ ընկերական խաղից առաջ անգլիացիներն արդեն երեք կորուստ ունեն՝ Սթարիջը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկը և «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն:

Ավելացնենք, որ անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոդջսոնը դեռ ոչ մեկին լրացուցիչ չի հրավիրել հավաքական, չնայած այժմ նրա տրամադրության տակ են ընդամենը երկու հարձակվող՝ Ուեյն Ռունին և Դենի Ուելբեքը «Մանչեսթեր Յունայթեդից»: Հարձակման սուր գծում ցանկանում է խաղալ նաև Թեո Ուոլկոտը «Արսենալից»:

Հետաքրքիր փաստեր