«Նյուքասլ Յունայթեդի» պաշտպան Դավիդե Սանտոնը խոստովանել է, որ «Միլանի» հնարավոր առաջարկի դեպքում ինքը առանց երկար մտածելու կհամաձայնվի:
Ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի հավաքականի պաշտպանը «Նյուքասլի» կազմում մասնակցել է տարբեր առաջնություններում 36 խաղի, ինչը չի վրիպել «Միլանի» ուշադրությունից: Դավիդեն երջանիկ է Անգլիայում, սակայն չի բացառում տեղափոխությունը իր երազանքների ակումբ:
-Ես այժմ ինձ երջանիկ եմ զգում «Նյուքասլում»: Ինձ դուր է գալիս ակումբը, քաղաքը և այստեղի մթնոլորտը:
Ես լսել եմ «Միլանի» հետաքրքրության մասին և դա ինձ հաճելի է, քանի որ մանկուց երկրպագել եմ «Միլանին»:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի եթե ինձնով հետաքրքրվի մեկ այլ իտալական ակումբ, սակայն եթե դա լինի «Միլանը», ապա ես կհավաքեմ իրերս և կտեղափոխվեմ,- ասել է Սանտոնը: Gazzetta dello Sport