«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վստահ է, որ որպես խաղացող՝ աճել է «Օլդ Թրաֆորդի» ակումբում:
Դավիդն Անգլիա է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 10 մլն ֆունտով և արդեն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում այստեղ: Անցած ամիս մամուլը քննարկում էր, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հնարավոր է՝ վերջնականապես հիասթափվել է Դե Խեայից:
Այնուամենայնիվ, Սէր Ալեքսը շարունակում է վստահել նրան, որն այսօր երեկոյան պաշտպանելու է ակումբի դարպասները «Ռեալի» դեմ խաղի ժամանակ:
-Իհարկե, երբ դու տեղափոխվում ես նոր ակումբ, նորմալ է, եթե ձախողումներ ես ունենում: Ամենակարևորը դասեր քաղել դրանցից և դառնալ ավելի լավը:
Գիտեմ, որ այժմ ավելի լավն եմ դարձել, քան երբ նոր էի եկել «Մանչեսթեր Յունայթեդ»,- հայտնել է Դե Խեան: Sky Sports