• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Դե Խեան վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը նրան ավելի լավն է դարձրել

Դավիդ Դե Խեա«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վստահ է, որ որպես խաղացող՝ աճել է «Օլդ Թրաֆորդի» ակումբում:

Դավիդն Անգլիա է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 10 մլն ֆունտով և արդեն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում այստեղ: Անցած ամիս մամուլը քննարկում էր, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հնարավոր է՝ վերջնականապես հիասթափվել է Դե Խեայից:

Այնուամենայնիվ, Սէր Ալեքսը շարունակում է վստահել նրան, որն այսօր երեկոյան պաշտպանելու է ակումբի դարպասները «Ռեալի» դեմ խաղի ժամանակ:

-Իհարկե, երբ դու տեղափոխվում ես նոր ակումբ, նորմալ է, եթե ձախողումներ ես ունենում: Ամենակարևորը դասեր քաղել դրանցից և դառնալ ավելի լավը:

Գիտեմ, որ այժմ ավելի լավն եմ դարձել, քան երբ նոր էի եկել «Մանչեսթեր Յունայթեդ»,- հայտնել է Դե Խեան: Sky Sports