«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը ներողություն է խնդրել «Բրենտֆորդի» կիսապաշտպան Ջեյկ Ռիվզից:
Անգլիայի գավաթի 4-րդ փուլի «Չելսի»-«Բրենտֆորդ» խաղի վերջնամասում Լուիզն ուսով կոպիտ հարվածեց 19-ամյա Ռիվզի դեմքին: Ֆուտբոլիստը ստիպված էր լքել դաշտը՝ թողնելով խաղընկերներին 10 հոգով: Ակումբն արդեն 3 փոփոխություններն էլ կատարել էր: Այս խաղում «ազնվականները» վստահ հաղթանակ տարան 4:0 հաշվով:
Խաղից հետո Լուիզը, որն այս խախտման համար ընդամենը դեղին քարտ ստացավ, ներողություն է խնդրել մրցակցից: Ինչպես հայտնում է «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Ուվե Ռոսլերը, ներողությունն ընդունված է:
-Լուիզը մտավ մեր հանդերձասրահ և ներողություն խնդրեց Ջեյկից: Սա իսկապես ֆանտաստիկ քայլ է:
Ես այնքան էլ լավ չեմ դիտարկել այդ դրվագը, սակայն Ջեյկն այժմ լավ է: Նա ցանկանում էր շարունակել խաղը, սակայն մեր բժշկական անձնակազմը պնդեց, որ այդ բանը չանի: Ամեն դեպքում անվտանգությունն ամեն ինչից վեր է,- հայտնել է մասնագետը: ESPN