«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը հուսով է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել Եվրոպա Լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկությունում:
Այսօր «կապույտները» Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ուժերը կչափեն Բուխարեստի «Ստյաուաի» հետ, իսկ հինգշաբթի օրը Անգլիայի գավաթի խաղարկությունում կյուրընկալվեն «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ընթացիկ մրցաշրջանը անհաջող ստացվեց «Չելսիի» համար, սակայն Դավիդ Լուիզը ցանկանում է, որ իրենց թիմը հաջողության հասնի այն առաջնություններում, որտեղ դեռ շանսեր ունի:
-Սա կարևոր շաբաթ է: Մեզ համար հեշտ չի լինի Բուխարեստում, սակայն մենք պետք է հաղթենք, որովհետև ընթացիկ մրցաշրջանը «Չելսիի» համար հաջող չստացվեց:
Ինչ վերաբերվում է Անգլիայի գավաթին, ապա կարող եմ ասել, որ խաղը «Յունայթեդի» դաշտում է, սակայն նրանց համար դժվար կլինի Չեմպիոնների Լիգայից դուր մնալուց հետո,- ասել է Լուիզը: Goal