«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից:
-Հիանալի և շատ դժվար խաղ է լինելու, որովհետև մենք հանդիպելու ենք լրջագույն մրցակցի: Այս խաղը մեզ համար հնարավորություն է կրճատելու միավորների տարբերությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա նման լուրջ խաղերում: Պարզապես ցանկացած օր աշխատում ես ջանասիրաբար, որպեսզի խաղին լինես հիանալի մարզավիճակում:
Մենք Մանչեսթեր ենք գնում հաղթելու ցանկությամբ: Մեզ պետք են այս երեք միավորները, այնպես որ պետք է պայքարել,- ասել է բրազիլիացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ այս պահին «Չելսին» գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին» 4 միավորով: