• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Ռայան համալրեց «զինագործների» շարքերը

«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան վարձավճարով տեղափոխվել է «Արսենալ»՝ գնման հնարավորությամբ:

Ռայայի վարձակալության սեզոնը «Արսենալին» կարժենա 3 մլն ֆունտ: Այնուհետև «զինագործները» ցանկության դեպքում կկարողանան Դավիդին գնել 27 միլիոն ֆունտի դիմաց:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, գնման տարբերակը կվերածվի գնման պարտավորության, եթե կատարվեն մի շարք պայմաններ՝ հիմնականում կապված Ռայայի անցկացրած հանդիպումների քանակի հետ։

Ռայան պաշտպանում է «Բրենտֆորդի» գույները 2019 թվականի ամռանը «Բլեքբեռնից» 3 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Անցյալ մրցաշրջանում Դավիդը մերժեց պայմանագրի երկարաձգումը, որն ավարտվում էր 2024 թվականի հունիսին:

Ռայային հաջողվեց վարձավճարով միանալ «Արսենալին» միայն այն բանից հետո, երբ նա նոր պայմանագիր ստորագրեց «Բրենտֆորդի» հետ՝ մինչև 2025 թվականի հունիսը և 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։

Էմիրեյթսում Ռայան իր խաղային րոպեների համար կմրցակցի «Արսենալի» հիմնական դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի հետ։ 27 ամյա իսպանացին «զինագործների» կազմում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։

«Ես անչափ ուրախ եմ, որ ընդունել եմ այս մարտահրավերն: Ես իսկապես անհամբեր սպասում եմ սկսելու և տեսնելու, թե ինչպես կզարգանա այս մրցաշրջանը: Ես խոսեցի մարզիչի հետ, և նա բացատրեց «Արսենալի» արժեքները: Ինձ համար՝ այս ակումբը շարունակում է աճել, և դա գեղեցիկ ու գրավիչ մարտահրավեր է, որից ես չկարողացա հրաժարվել»,- ասել է Ռայան: