«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ծնկատակի ջիլի վնասվածք է ստացել երեկ կայացած մանչեսթերյան դերբիի ժամանակ (1:2): Ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի խաղը «Չելսիի» դեմ:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հարկադրված փոխարինվեց հանդիպման վերջնամասում: Սիլվայի փոխարեն դաշտ դուրս եկավ Ջոլեոն Լեսկոտը և օգնեց «Սիթիին»՝ հաղթանակ տոնելու:
-Հնարավոր է, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, սակայն չեմ կարծում, որ նա պատրաստ կլինի «Չելսիի» հետ խաղին:
Կարծում եմ՝ այլ խաղ է լինելու, քանի որ սա կիսաեզրափակիչ է: «Չելսին» լավ մարզավիճակում է, նրանք լավ են խաղում,- հայտնել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: BBC