Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նյուքասլի» առաջին նորեկը կարող է դառնալ «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը:
Ինչպես հաղորդում է The Journal-ը, գործարքը, որը գնահատվում է 5-8 մլն ֆունտ, կարող է ավարտին հասնել արդեն այս շաբաթ: Այս պահին «Նյուքասլը» Պրեմիեր Լիգայի միակ ակումբն է, որը դեռ ձեռքբերում չի ունեցել:
Նշենք, որ այսօր առավոտյան Ալան Պարդյուի թիմը մեկնեց Բրագայի իրենց մարզաբազա և կվերադառնա չորեքշաբթի օրը: «Կաչաղակների» մարզիչը վստահ է, որ իր բացակայությամբ ակումբի տնօրենը կիրականացնի այդ տրանսֆերը:
-Ես հուսով եմ՝ քանի մենք գտնվում ենք Պորտուգալիայում, այդ գործարքն ավարտին կհասնի: Կարծում եմ՝ Ջոն (ակումբի սպորտային տնօրենը) և Չարնլին (ակումբի հաշվապահը) կկարողանան իրականացնել տրանսֆերը,- ասել է Պարդյուն: