«Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը շարք է վերադարձել և այժմ կարող է մրցաշրջանի մնացած հատվածում օգնել իր թիմին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստին անհանգստացնում էին տարատեսակ վնասվածքները: Սակայն այժմ նա արդեն լուծել է առողջական բոլոր խնդիրները և կիրակի օրը կկարողանա մասնակցել «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:
-Բենթը նորից մարզվում է: Նա վնասվածք ուներ: Մեր տղաներից մեկը վնասել էր նրան, սակայն նա այժմ լավ է,- հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը:
Բացի այդ Լամբերտը նշել է, որ «Աստոն Վիլլան» պատրաստվում է աշխատանք առաջարկել թիմի ավագ Ստիլիան Պետրովին, ով ակնհայտ է՝ չի կարողանա վերսկսել խաղային կարիերան ծանր հիվանդության պատճառով:
-Հնարավոր է, որ նա կմարզի երեխաներին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է և կարող է հիանալի խորհուրդներ տալ,- ավելացրել է Լամբերտը: