• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դարրեն Ֆերգյուսոն. «Առողջական խնդիրների պատճառով չէ, որ հայրս հեռանում է»

Դարրեն Ֆերգյուսոն և Սէր Ալեքս ՖերգյուսոնԴարրեն Ֆերգյուսոնը հայտնել է, որ հոր՝ Սէր Ալեքսի կայացրած որոշումը կապ չունի նրա առողջական վիճակի հետ:

Օրեր առաջ Սէր Ալեքսը պաշտոնապես հայտարարեց մարզչական կարիերան ավարտելու մասին: Այս նորությունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ ամռանը 71-ամյա շոտլանդացին վիրահատվելու է: Մինչդեռ Դարրենը հերքեց այդ լուրերը:

-Նա առողջական խնդիրներ չունի, ինչ էլ որ ասեն մարդիկ: Նրան մեջքի փոքրիկ վիրահատություն է հարկավոր, սակայն 71 տարեկան մարդկանց մեծ մասը նման իրավիճակում է:

Թոշակի գնալու մասին որոշման պատճառն առողջությունը չէ: Նա պարզապես զգում է, որ հեռանում է ճիշտ պահին՝ ակումբին թողնելով ֆանտաստիկ դիրքում, և նրան շատ լավ մարզիչ է փոխարինում,- հայտնել է Դարրենը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր