Թուրքական «Բեշիկթաշը» պաշտոնապես հայտնել է «Չելսիի» հարձակվող Դեմբա Բային գնելու մասին: Գործարքն արժեցել է 6.3 մլն ֆունտ:
«Սթեմֆորդ Բրիջում» անցկացրած 18 ամիսների ընթացքում սենեգալցի ֆուտբոլիստը դարձել է 14 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում 29-ամյա Բան համարվում էր «Չելսիի» երրորդ հարձակվողը Ֆերնանդո Տորրեսից և Սամուել Էտո՚Օից հետո: Լոնդոնյան ակումբից հեռացել է նաև Էտո՚Օն, սակայն փոխարենը վարձակալությունից վերադարձել է Ռոմելու Լուկակուն, և կապույտները գնել են Դիեգո Կոստային:
Նախկինում խոսվում էր, որ Դեմբան կվերադառնա «Նյուքասլ», ինչպես նաև նշվում էր «Վեստ Հեմի» անունը: