«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը խոստովանել է, որ Անգլիայի գավաթը կփոխեր առաջիկայում կայանալիք «Արսենալի» հետ խաղում հաղթելու հետ:
Անցած շաբաթ օրը «Ուիգանը» նվաճեց ակումբի պատմության առաջին լուրջ տիտղոսը: Մինչդեռ Ռոբերտո Մարտինեսի թիմը ստիպված է հետաձգել տոնելը, քանի որ գտնվում են դժվարին իրավիճակում: Երեքշաբթի օրը թիմը խաղալու է «Արսենալի» հետ, և միայն հաղթանակը հույսեր կպահպանի «Ուիգանի» համար՝ մնալու Պրեմիեր Լիգայում:
-Շաբաթ օրը մեծ հպարտություն էի զգում, սակայն եթե ինձ առաջարկեին «Արսենալի» նկատմամբ հաղթանակը գավաթի փոխարեն, ապա ես կհամաձայնվեի:
Մեզ իսկապես անհրաժեշտ է մնալ Պրեմիեր Լիգայում, և ես վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը կհամաձայնվի, որ մենք բավականին լավն ենք դրա համար: Գիտենք, թե ինչ պետք է անենք: Խաղացողները գիտեն մեր իրավիճակի մասին և պատրաստ են պայքարել,- հայտնել է Ուիլանը: Sky Sports