• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դենիս Զաքարիան շարքից դուրս է մնացել մոտ չորս շաբաթով

«Չելսիի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։

Հիշեցնենք, որ Զաքարիան ստիպված էր փոխարինվել անցյալ հինգշաբթի ԱՊԼ-ի շրջանակներում «Ֆուլհեմի» դեմ խաղի երկրորդ խաղակեսի սկզբում:

Արդյունքում 26 ամյա շվեյցարացին այս մրցաշրջանում «Յուվենտուսից» վարձավճարով տեղափոխվելով բաց թողեց նախորդ տուրում «Կրիստալ Փելեսի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակը:

Կիրակի օրը «Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպումից հետո «կապույտների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հաստատել է, որ Դենիսը չի վերադառնա մինչև փետրվարի կեսերը:

«Դենիսը հավանաբար բաց կթողնի մոտ չորս շաբաթ: Դա քառագլուխ մկանի վերին հատվածի վնասվածք է, և սա հարված է մեզ համար: Հուսով եմ, որ նա ավելի շուտ կվերադառնա»,- Փոթերին է մեջբերում Football.London-ը: