«Նյուքասլի» պաշտպան Դենի Սիմփսոնը կարող է տեղափոխվել Ա Սերիայի ակումբներից մեկը:
25-ամյա անգլիացու գործող պայմանագիրը կլրանա այս մրցաշրջանի ավարտին: Նոր պայմանագրի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Ինչի համար էլ «կաչաղակները» ցանկանում են ձեռք բերել Մեթյու Դեբյուշին:
«Նյուքասլի» ղեկավարությունը հասկանում է, որ Սիմփսոնի հեռացումը գործնականում անխուսափելի է: Դա տեղի կունենա հունվարին կամ մրցաշրջանի ավարտին:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, այժմ Դենիով հետքրքրված են «Ռոման», «Պարման» և «Պալերմոն»: Ակումբները պատրաստ են Սիմփսոնին չորս տարվա պայմանագիր առաջարկել՝ շաբաթական 50 հզր ֆունտ աշխատավարձով: