«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի թիմի առաջիկա երեք հանդիպումները:
Ջերմեյնը չի օգնելու թիմին Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի երկու խաղերին էլ, ինչպես նաև «Էվերթոնի» հետ խաղին Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
30-ամյա ֆուտբոլիստը շարք կվերադառնա երեք շաբաթից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին: Մինչ այդ «Տոտտենհեմը» ստիպված է հույսը դնել Էմանուել Ադեբայորի վրա:
-Ջերմեյնը մկանային վնասվածք ունի և հաստատ բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները և հավանաբար նաև «Բազելի» հետ պատասխան խաղը: Եթե նա չմասնակցի այդ խաղին, ապա պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը:
Սա մեծ կորուստ է, որովհետև նա մեծ նշանակություն ունի մեզ համար: Մենք նրա կարիքը կունենանք,- հայտնել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը: Goal